Ռուսաստանի սուվերեն վարկային վարկանիշը բացասական կանխատեսմամբ Baa3-ից իջեցվել է Ba1-ի, գրում է vz.ru-ն, մեջբերելով Moody's միջազգային վարկանիշային գործակալության հաղորդագրությունը:
Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը, վերջերս նավթի գնանկումը, ինչպես նաև ռուբլու փոխարժեքի նվազումը հետագայում խոչընդոտելու են Ռուսաստանի տնտեսական աճի հնարավորությանը միջնաժամկետ հեռանկարում, ասվում է փաստաթղթում:
Բացասական կանխատեսումները կապված են լուրջ տնտեսական և քաղաքական ցնցումների հետ:
Սպասվում է, որ Ռուսաստանի տնտեսությունը 2015-ին խոր անկում է ապրելու, որը շարունակվելու է նաև 2016-ին, հայտնել է Moody's-ը: