Տնտեսություն 

Նավթի համաշխարհային գները տարբերվում են՝ Օմանից ստացվող տեղեկությունների հետևանքով

Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով փոխվում են: Պատճառը լուրերն են, համաձայն որոնց՝ Օմանը պատրաստվում է շուկայի գերավելցուկի պայմաններում ավելացնել նավթարդյունահանման ծավալը:


Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները:


Օրինակ՝ Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը,  Երևանի ժամանակով ժամը 10.20-ի դրությամբ, աճել է 0.32%-ով՝ մինչև 60.21 դոլար 1 բարելի դիմաց:


Իսկ WTI տեսակի նավթի ապրիլյան մատակարարումների գինն ընկել է 0.06%-ով՝ մինչև 50.78 դոլար 1 բարելի դիմաց:

Նույն շարքից