Աշխարհում լավագույնը համարվող հավայան սիգարները Կուբայում կոմունիստական կառավարության իշխանության ժամանակվանից սկսած արգելված էին Միացյալ Նահանգներում: Ավելի քան կես դարում առաջին անգամ ԱՄՆ-ից այցելողներին թույլ է տրվել տուն տանել հանրահայտ սիգարները:
Առիթը Կուբայում մեկնարկող հավայան սիգարների ամենամյա փառատոնն է:
Ինչպես գրում է BBC-ն, ԱՄՆ քաղաքացիներին թույլ են տալիս հայրենիք տեղափոխել մինչև 100 դոլար արժողությամբ գլանակներ:
Նշենք, որ Կուբայի տնտեսության համար սիգարի արտադրությունն ու արտահանումը մեծ նշանակություն ունի: