Տնտեսություն 

Վարստանում տնտեսական շոկի հատկանիշներ կան. Ազգային բանկի նախագահ

Վրաստանում արտահանման, զբոսաշրջության և դրամական փոխանցումների ոլորտներում արձանագրված անկման հետևանքով տնտեսական շոկի հատկանիշներ են առաջացել: Ինչպես գրում են վրաստանյան լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գիորգի Կադագիձեն՝ ելույթ ունենալով «Ռուստավի-2» հեռուստաալիքի եթերում:


Ըստ նրա՝ այդ ամենն էլ ի վերջո հանգեցրել է լարիի արժեզրկմանը:


«Այսօր Ազգային բանկի առջև 3 հիմնական խնդիր կա՝  ապահովել ֆինանսական ու գների կայունությանը, կանխել լարիի արժեզրկման վերածումը գների ընդհանուր բարձրացմանը և նվազեցնել այն մարդկանց բեռը, ում վարկի սպասարկումը զգալիորեն թանկացել է», - հայտարարել է Գիորգի Կադագիձեն:

Նույն շարքից