Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016 թվականի կեսից: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է Ուրալի մաքսային վարչության ղեկավար Վյաչեսլավ Գոլոսկոկովը:
Նրա տեղեկացմամբ՝ այս պահին Մաքսային օրենսգրքի նախագծի մշակումն ավարտվել է, և այն գտնվում է միջպետական համաձայնության փուլում:
Նա ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես Մաքսային միության նոր անդամ, և Ղրղզստանը, որը պատրաստվում է միանալ միությանը, «արդեն չեն կարողանա ազդեցություն գործել փաստաթղթի վրա»: