Մշակույթ 

80-ամյա Պիեռ Ռիշարը հուշագրություններ է թողարկել

Ֆրանսիացի հայտնի դերասան Պիեռ Ռիշարը 300 էջանոց հուշագրություններ է թողարկել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։


«Ես ոչինչ չգիտեմ, սակայն ամեն ինչ կասեմ»  վերնագրված գրքում 80-ամյա դերասանին օգնել է լրագրող Ժերեմի Էմբերը:

Դերասանը պատմում է՝ ինչպես է, լինելով հարուստ ընտանիքից, դերասանական ուղին ընտրելուց հետո որոշ ժամանակ գումար վաստակել՝ աշխատելով որպես մերսող։  Իր ընկերներից մեկը մշտապես ներկայացել է որպես հաճախորդ և սենյակի դռան մոտ է կանգնել, որպեսզի համոզի մարդկանց հերթագրվել Ռիշարի մոտ:

 


Գրքում կան նաև դրամատիկ պահեր: Դերասանի մոտ 1980-ականներին սկսվում է ստեղծագործական ճգնաժամի տարիներ: Ռիշարը սկսում է չսիրել իր կերպաները, չի ցանկանում նկարահանվել ծիծաղելի և ոչ լուրջ դերերում, այլ ուզում է որևէ լուրջ դերում հանդես գալ: Բայց որոշ ժամանակ անց նա դուրս է գալիս այդ վիճակից և սկսում է կրկին նկարահանվել:

 

Իր հուշերում դերասանը հիացմունքով է խոսում իր գործընկերոջ՝ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոյի մասին։

Նույն շարքից