Սպորտ 

Հայ մարզիկները երկու մեդալ են նվաճել Գերմանիայում անցկացված ջրացատկի երիտասարդական միջազգային մրցաշարում

Երկու հայ մարզիկներ մեդալներ են նվաճել Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ապրիլի 23-26-ը անցկացված ջրացատկի երիտասարդական միջազգային մրցաշարում, նշվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքում։



Աշտարակացատկ վարժությունում Վլադիմիր Հարությունյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ Ազատ Հարությունյանն արժանացել է բրոնզե մեդալի։



Սինքրոն ցատկ վարժությունում Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները 29 երկիր ներկայացնող մարզիկների շարքում հայտնվել են լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով 6-րդ տեղը:

Նույն շարքից