Սպորտ 

Կարեն Համբարձումյանը դարձել է թղթե ինքնաթիռների արձակման աշխարհի չեմպիոն

analitik.am

Կարեն Համբարձումյանը Հայաստանից դարձել է թղթե ինքնաթիռներ արձակելու աշխարհի առաջնության հաղթող։



«Թղթե թևեր» աշխարհի առաջնության եզրափակիչն անցկացվել է Զալցբուրգի ավիացիայի ինստիտուտում մայիսի 8-9–ը։ Մրցումներին մասնակցել է ավելի քան 500 մարդ աշխարհի 80 երկրից։



Կարեն Համբարձումյանի ինքնաշեն «թռչող սարքը» օդում մնացել է գրեթե 14.5 վայրկյան. դա առաջնության լավագույն արդյունքն էր։



Առաջնության հաղթողները որոշվել են, ինչպես միշտ, երեք կատեգորիաներում` ըստ հեռավորության, թռիչքի տևողության, ինչպես նաև աէրոբատիկայում (բարձր պիլոտաժի հնարքների կատարում)։



Նույն շարքից