Սպորտ 

Բաքվի խաղերին Հայաստանը հրաձգություն մարզաձևում կներկայացնեն երկու մարզիկներ

analitik.am

Բաքվի խաղերին Հայաստանը հրաձգություն մարզաձևում կներկայացնեն երկու մարզիկներ:



Բաքվի առաջին Եվրոպական խաղերում Հայաստանը հրաձգություն մարզաձևում կներկայացնեն երկու մարզիկներ: «Հայաստանն այդ խաղերին կներակայացնեն հրացանաձիգ Հրաչիկ Բաբայանը և ատրճանակ կրակող Նորայր Առաքելյանը»,­«Արմենպրես»­ի հետ զրույցում ասաց Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: Վերջինիս խոսքով՝ մարզիկների, նրանց ծնողների հետ ընդհանոր քննարկման արդյունքում է որոշվել նրանց վերջնական մասնակցության մասին:



Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-­28­-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվանդո, հրաձգություն: Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված են 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր:

Նույն շարքից