Սպորտ 

Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին ձյուդո մարզաձևում Հայաստանը 3 մարզիկ կներկայացնի

Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին ձյուդո մարզաձևում Հայաստանը 3 մարզիկ կներկայացնի:
 


Ձյուդոյի Հայաստանի հավաքականի մարզիչ Տիգրան Բաբայանն armsport.am-ին տեղեկացրեց, որ Հայաստանը կներկայացնեն Հովհաննես Դավթյանը, Դավիթ Նիկողոսյանը և Ժաննա Ստանկևիչը:

 


Ընտրանին այժմ նախապատրաստական հավաք է անցկացնում Անթալիայում, որը կտևի մինչև սույն ամսի 20-ը: Մինսկում հունիսի 8-ից 12-ը հավաք կլինի, իսկ 13-ից ձյուդոիստները կմարզվեն Երևանում:
 


Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը կկայանան հունիսի 12-ից 28-ը, իսկ ձյուդոիստները պայքարին կներգրավվեն վերջին օրերին: 

Նույն շարքից