Սպորտ 

Հայաստանը Բաքվի Եվրոպական խաղերում կներկայացնի 25 մարզիկ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը hրապարակեց հունիսի 12-28-ը Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին խաղերին մեկնող հայ մարզիկները կազմը:

 

Ցուցակում չկան Արսեն Ջուլֆալակյանի և Արթուր Ալեքսանյանի անունները: Ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ նրանք չկան, Հրաչյա Ռոստոմյանն առաջարկեց՝ հարցրեք իրենց:

 

Հարցին, թե արդյո՞ք դա պայմանավորված է Բաքվի խաղերը բոյկոտելու մտայնությամբ կամ անվտանգության նկատառումներով, Հրաչյա Ռոստոմյանը կրկնեց՝հարցրեք իրենց, ապա նկատեց, որ ամենաշատը կցանկանար, որ այդ երկու մարզիկները լինեին Բաքու մեկնողների թվում:

 

Եվրոպական 1-ին խաղերի մեկնող ՀՀ մարզիկների կազմը հետևյալն է.

 

 

Արման Երեմյան - թեքվանդո

Հրաչիկ Բաբայան  -հրաձգություն 

Տիգրան Կիրակոսյան-սամբո

Աշոտ Դանիելյան,-սամբո

Սոսե Բալասանյան –սամբո 

Հովհաննես Դավթյան-  ձյուդո

Դավիթ Նիկողոսյան-  ձյուդո 

Ժաննա Ստանկևիչ –ձյուդո 

Արտյոմ Ալեքսանյան- բռնցքամարտ

Նարեկ Աբգարյան -բռնցքամարտ

Արամ Ավագյան –բռնցքամարտ

Սամվել Բարսեղան –բռնցքամարտ

Հովհաննես Բաչկով –բռնցքամարտ

Նիկոլ Արությունով –բռնցքամարտ

Գարիկ Բարսեղյան –ազատ ըմբշամարտ

Դևիդ Սաֆարյան –ազատ ըմբշամարտ

Մուսա Մուրթազալիև -ազատ ըմբշամարտ

Լևան Բերիանիձե  -ազատ ըմբշամարտ

Գրիգոր Գրիգորյան- ազատ ըմբշամարտ

Վոլոդյա Ֆրանգուլյան –ազատ ըմբշամարտ

Ռոման Ամոյան – հունահռոմեական ըմբշամարտ

Կարապետ Չալյան  - հունահռոմեական ըմբշամարտ

Մաքսիմ Մանուկյան - հունահռոմեական ըմբշամարտ

Միհրան Հարությունյան - հունահռոմեական ըմբշամարտ

Նույն շարքից