Այսօր՝ մայիսի 26-ին հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին Հայաստանի պատվիրակության մասնակցության մի շարք մանրամասներ:
Մասնավորապես, պաշտոնյան հայտնել է, որ Բաքվում նա է լինելու Հայաստանի դրոշակակիրը:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերը մեկնարկելու են հունիսի 12-ին, իսկ Հայաստանի պատվիրակությունը Բաքու է մեկնելու հունիսի 10-ին: