Միջազգային Ֆուտբոլի Ֆեդերացիաների Միության (ՖԻՖԱ) աղմկահարույց կոռուպցիոն սկանդալից հետո, նրա հիմնական գործընկեր կազմակերպությունները բացասական են արտահայտվել և ցանկություն են հայտնել խզել համագործակցությունը այս կազմակերպության հետ:
Ինչպես հայտնում է «Guardian» պարբերականը, ՖԻՖԱ-ի հետ համագործակցությունը խզելուն համաձայն են «Visa», «Coca-Cola», «Adidas», «Hyundai», «Budweiser» և «McDonald's» խոշոր ընկերությունները:
Նախորդ տարի ՖԻՖԱ-ի հետ համագործակցությունից արդեն հրաժարվել էին «Emirates Airlines», «Sony», «Castrol», «Continental Tire» և «Johnson & Johnson» ընկերությունները: