Սպորտ 

Վրոցլավում 3 հայ ծանրամարտիկ կմասնակցեն ծանրամարտի երիտասարդական առաջնությանը

Հունիսի 4-ից 13-ը Վրոցլավում կկայանա ծանրամարտի երիտասարդական առաջնությունը:

 

 

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը ներկայացրել է մրցումների ժամանակացույցը:

 

Հունիսի 9-ին հայ մարզիկներից առաջինը պայքարին կներգրավի Անդրանիկ Կարապետյանը: Հունիսի 10-ին հարթակ դուրս կգա Նորայր Ավետիսյանը:

 

Ստուգատեսի վերջին օրը հանդես կգա գերծանր քաշային պայքարում ներառված Սիմոն Մարտիրոսյանը:

Նույն շարքից