Մրցումների առաջին օրը ռինգ են դուրս եկել 49կգ, 52կգ, 60կգ, 64կգ, 69կգ, և 75 կգ քաշային կարգի բռնցքամարտիկները:
49 կգ քաշային կարգում հաղթել է Մհեր Վարդանյանը, ով առավելության է հասել Արմեն Հարությունյանի նկատմամբ: Այս քաշային կարգում հաղթանակներ են տոնել և հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաև Վաղարշակ Սարգսյանը, Կարեն Ղարիբյանը և Արսեն Աբգարյանը:
52 կգ քաշային կարգում իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակներ են տոնել Գարիկ Վարդանյանը,Կարեն Մելքոնյանը, Տիգրան Բաղդասարյանը, Գարեգին Ավանեսյանը, Գրիգոր Սարգսյանը, Մնացական Հարությունյանը և Գրիգոր Ղուկասյանը:
60 կգ քաշային կարգի օրվա միակ մենամարտում Աշոտ Մխիթարյանը առավելության է հասել Դավիթ Մանուկյանի նկատմամբ:
64կգ քաշային կարգում Արսեն Զախարյանը հաղթել է Սարգիս Մելքոնյանին, իսկ 69 կգ քաշային կարգում Աշոտ Հովեյանը պարտության է մատնել Ռուբիկ Աբրահամյանին:
75 կգ քաշային կարգում հաղթանակներ են տոնել և հաջորդ փուլի ուղեգրեր են նվաճել Վարդան Քոսյանը, Հարություն Ոսկանյանը, Ալյոշա Ստամբուլցյանը, Կարեն Հակոբյանը, Վան Մելքումյանը և Գուրգեն Ուրմուշյանը:
Այսօր ռինգ դուրս կգան 52կգ, 56կգ, 69կգ և 81 կգ քաշային կարգի մարզիկները: