Երևանի Օլիմպիական հերթափոխի քոլեջի մարզադահլիճում ընթացող բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունում հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցերը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
49 կգ քաշային կարգում եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն դինամոյական Ալեն Դանիելյանն ու Գեղարքունիքի մարզը ներկայացնող Արա Գրիգորյանը, ինչպես նաև Մհեր Վարդանյանն ու Արսեն Աբգարյանը: 52 կգ քաշային կարգում կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել Վահե Բադալյանը, Կարեն Մելքոնյանը, Գարեգին Ավանեսյանը և Մնացական Հարությունյանը: 56 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում միմյանց դեմ կմենամարտեն Խալո Սադունյանն ու Դավիթ Ասատրյանը : Այս քաշային կարգի մյուս մենամարտում Հրայր Շահվերդյանի մրցակիցը կլինի Սամվել Սողոյանը: 60 կգ քաշային կարգում եզրափակչի ուղեգիրը կվիճարկեն Կարեն Մարգարյան - Նարեկ Հովհաննիսյան և Նարեկ Գալոյան- Սպարտակ Թամարյան զույգերը: 64 կգ քաշային կարգում կիսաեզրափակիչ են դուրս եկել Գոռ Ալեքսանյանը, Սամվել Սարգսյանը, Գառնիկ Պապիկյանն ու Արսեն Զախարյանը:69 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում միմյանց դեմ կպայքարեն Տիգրան Մելքոնյանն ու Համբարզում Հակոբյանը ինչպես նաև Գագիկ Մինասյանն ու Յուրիկ Ղարաբյանը: 75 կգ քաշային կարգում եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Արմեն Մինասյան -Վարդան Քոսյան և Կարեն Հակոբյան -Վան Մելքումյան զույգերը: 81 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգան Սոս Քոչարյանը, Էդուարդ Էնֆեջյանը, Հակոբ Հարությունյանը և Էդիկ Մաղաքյանը: 91 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում ասպարեզ դուրս կգան Վաղինակ Առաքելյանն ու Դավիթ Չալոյանը ինպես նաև Գնել Մուրադյանն ու Սարգիս Հովհաննիսյանը: Եվ վերջապես գերծանր քաշային կարգ .
Այստեղ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Գուրգեն Հովհաննիսյանն ու Տիգրան Հովսեփյանը ինչպես նաև Ավետիս Հարությունյանն ու Արա Աբրահամյանը:
Կիսաեզրափակիչները կկայանան ապրիլի 30-ին՝ ժամը 13:00-ին: