Սպորտ 

Հունիսի 12-ից 28-ը Բաքվում անցվող Եվրոպական 1-ին խաղերին կմասնակցեն 6 հայ բռնցքամարտիկ

Հունիսի 12-ից 28-ը Բաքվում անցնելու են Եվրոպական 1-ին խաղերը:



Արդեն հայտնի է Բաքու մեկնող մեր պատվիրակության մի հատվածը, մասնավորապես՝ Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Բաքու կմեկնեն 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը:



Այդ մասին Աղամալյանը հայտնել է «Առավոտի» հետ զրույցում:



Նշենք, որ թիմը Բաքու կմեկնի հենց նրա գլխավորությամբ, քանի որ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանըհրաժարվել է մեկնել Բաքու: Թորոսյանը այն 2 անձանցից մեկն էր, ով կտրականապես դեմ էր քվեարկել՝ Բաքու մեկնելուն: Հիշեցնենք, որ ֆեդերացիան որոշել էր Խաղերին մասնակցել 70 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Նույն շարքից