Սպորտ 

Մինսկում հայ բռնցքամարտիկներն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել

Մինսկում կայացել է Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լիվենցևի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որում հայ բռնցքամարտիկները նվաճել են մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ:

 


52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին` դուրս է եկել եզրափակիչ, ուր զիջել է Ուզբեկստանը ներկայացնող մարզիկին` արժանանալով արծաթե մեդալի:
 


64 կգ քաշային Արա Պուլուզյանը կանգնել է պատվո հարթակի 3-րդ աստիճանին,- հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նույն շարքից