Եվրախմբի երկրների ֆինանսների նախարարները ընդունել են Հունաստանի կառավարության առաջարկը, որն ուղղված է այդ երկիրը պարտքային ճգնաժամից դուրս բերելուն: Նրանք նաև համաձայնել են Աթենքի միջազգային ֆինանսական օգնության ծրագրի երկարաձգմանը:
Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը Աթենքի ծրագրերը բավարար է գնահատել՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ հունական կառավարության առաջարկներում բացակայում է հստակությունը:
Ինչպես փոխանցում են ռուսաստանյան լրատվամիջոցները, այժմ Եվրախմբի որոշումը պետք է հաստատվի եվրոգոտու երկրների ազգային խորհրդարանների կողմից: