Հայաստանը Բաքվի առաջին Եվրոպական խաղերին կներկայանա 6բռնցքամարտիկներով: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում ասաց բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, ով էլ կմեկնի մարզիկների հետ` որպես թիմի մարզիչ: Բաքվի խաղերին կմասնակցեն Արտյոմ Ալեքսանյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ):
«Այս որոշումը կայացրել ենք ֆեդերացիայի նախագահի հետ: Բոլոր ծնողները տվել են իրենց համաձայնությունը, բոլոր մարզիկները ցանկություն են հայտնել մեկնելու այդ մրցումներին»,-ասաց Աղամալյանը: