«Դինամո» մարզադահլիճում բռնցքամարտի ռինգն այս օրերին տրամադրվել է կրտսեր տարիքի պատանի բռնցքամարտիկներին, որոնք ուժերն են չափում Հայաստանի առաջնությունում: Այդ մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունում մեդալներ են վիճարկվում 18 քաշային կարգերում՝ 38.5կգ, 40 կգ, 41 կգ, 41.5 կգ, 43 կգ, 44.5 կգ, 46.5 կգ, 48 կգ, 50 կգ, 52 կգ, 54 կգ, 56 կգ, 59կգ, 62 կգ, 65 կգ, 68 կգ, 72 կգ, 76 կգ և +76 կգ:
Այսօր՝ մայսի 28-ին կկայանան կիսաեզրափակիչ մենամարտերը: Սկիզբը՝ ժամը 12:00-ին: