Ավելի վաղ հայտնի էր, որ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մեկնել պատրաստվող ազատ ոճի Հայաստանի ընտրանու կազմը կհայտարարվի մայիսի 20-ին:
«Wrestling.am»-ին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտնել է, որ խաղերին մասնակցող ազատոճայինների անունները կհայտարարվի մայիսի 21-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Եվրոպական խաղերին մասնակցող հունահռոմեական ոճի ըմբիշների անունները: