Ծաղկաձորում անցկացվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, որի 7–րդ փուլում Հայաստանի շախմատի հավաքականը հաղթել է Ռուսաստանի հավաքականին։
Կիրակի Սերգեյ Կարյակինը սև խաղաքարերով 61–րդ քայլում զիջել է Գաբրիել Սարգսյանին։ Ալեքսանդր Գրիշչուկ–Լևոն Արոնյան, Եվգենի Տոմաշևսկի–Սերգեյ Մովսեսյան և Նիկիտա Վիտյուգով–Հրանտ Մելքումյան հանդիպումներն ավարտվել են ոչ–ոքի։
7–րդ փուլում անցկացված մյուս պարտիաների արդյունքները.
Հունգարիա–Եգիպտոս` 2,5-1,5,
ԱՄՆ–Իսրայել` 2,5-1,5,
Չինաստան–Ուկրաինա` 2-2,
Կուբա–Հնդկաստան` 1,5-2,5,
Յոթ փուլից հետո առաջատարի դիրքում են 11–ական միավոր վաստակած Ուկրաինայի և Չինաստանի հավաքականները։ Ռուս շախմատիստները վաստակել են 6 միավոր։
8–րդ փուլում Ռուսաստանի հավաքականը ուժերը կչափի Եգիպտոսի հավաքականի հետ։ Մրցաշարը կավարտվի ապրիլի 28–ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։