Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ինը ուժեղագույն շախմատիստների հետ միասին Շախմատային մեծ մրցաշարին, հայտնում է armchess.am կայքը։
Մրցաշարը բաղկացած է երեք մասից և այս տարի կանցկացվի հետևյալ քաղաքներում` Ստավանգեր (հունիսի 15-26), Սենտ Լուիս (օգոստոսի 21-սեպտեմբերի 3), Լոնդոն (դեկտեմբերի 3-14)։ Մրցախաղի ընդհանուր ֆոնդը 1 միլիոն 50 հազար դոլար է:
Բոլոր երեք մրցաշարերի ութ մասնակցի անուններն արդեն հայտնի են։ Բացի Արոնյանից, մրցաշարերին կմասնակցեն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Ֆաբիո Կարուանան (Իտալիա), Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ) և Խիկարու Նակամուրան (ԱՄՆ)։