Սպորտ 

Հայ շախմատիստուհիները պարտվել են Վրաստանի թիմի առաջնորդին ութերորդ տուրում ԱԱ–ում

Հայ շախմատիստուհիները Չինաստանում անցկացվող աշխարհի առաջնության ութերորդ տուրում պարտվել են առաջնության միանձնյա առաջատարին` Վրաստանին, նշվում է armchess կայքում։



Էլինա Դանիելյանը պարտվել է Բելա Խոթենաշվիլիին, Լիլիթ Գալոյանը` Մերի Արաբիձեին, իսկ Մարիա Կուրսովան` Նինո Բասիաշվիլիին։ Հայկական հավաքականի կազմում երկրորդ խաղատախտակով խաղացող Լիլիթ Մկրտչյանին է հաջողվել հաղթել Լելա Ջավախաշվիլիին։ Հայաստան–Վրաստան հանդիպման արդյունքը 1։3 է։



Ութերորդ տուրում ռուսները հաղթել են ուկրաինացիներին 2.5։1.5 հաշվով, իսկ Հնդկաստանի հավաքականը` լեհական թիմին նույն հաշվով։ Ղազախստանն առաջ է անցել Եգիպտոսից 3.5։0.5 հաշվով, իսկ չինացիները նույն հաշվով հաղթել են ամերիկացիներին։

Նույն շարքից