Սպորտ 

9–րդ տուրում Հայաստանի հավաքականը 1։3 հաշվով զիջել է Հնդկաստանի ընտրանին

Չինական Չենդու քաղաքում ավարտվել է շախմատի կանանց շախմատի թիմային աշխարհի առաջնությունը։  9–րդ տուրում Հայաստանի հավաքականը 1։3 հաշվով զիջել է Հնդկաստանի ընտրանին։
 


Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և Սուսաննա Գաբոյանն իրենց պարտիաները պարտվել են, իսկ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տոնել։
 


Այսպիսով, Հայաստանի հավաքականը ընդհանուր հաշվարկում վաստակելով 7 միավոր զբաղեցրեց 7–րդ հորիզոնականը։
 


Աշխարհի չեմպիոն են դարձել Վրաստանի ընտրանին, որը հավաքել է 17 միավոր։
 


Աշխարհի առաջնության ամփոփիչ տեղերը.

1. Վրաստան – 17 միավոր 

2. Ռուսաստան – 15

3. Չինաստան –  11

4. Հնդկաստան – 10

5. Ուկրաինա – 10

6. Ղազախստան – 9

7. ՀԱՅԱՍՏԱՆ – 7

8. Լեհաստան – 6

9. ԱՄՆ – 5

10. Եգիպտոս – 0

Նույն շարքից