Սպորտ 

Լևոն Արոնյանը յոթերորդ տեղն է զբաղեցնում ՖԻԴԵ-ի ընթացիկ վարկանիշում

analitik.am

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը յոթերորդ տեղն է զբաղեցնում ՖԻԴԵ-ի ընթացիկ վարկանիշում` 2779,3 ցուցանիշով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։



Վարկանիշը նախկինի պես գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը (2876), նրանից հետո հնդիկ Վիշվանաթան Անանդն է (2804) և իտալացի Ֆաբիո Կարուանան (2803)։



Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որի կազմում խաղում էին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մինասյանը, Վլադիմիր Հակոբյանը և Հրանտ Մելքումյանը, երրորդ տեղը զբաղեցրեց Ծաղկաձորում ապրիլի 18-29-ն անցկացված աշխարհի թիմային առաջնությունում: 

Նույն շարքից