Լևոն Արոնյանը Ռուսաստանի ակումբային առաջնության չորրորդ տուրում սևերով ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Էռնեստո Ինարկիևի հետ: Արոնյանի թիմը` Նովոսիբիրսկի «Սիբիր»-ը, 4,5:1,5 հաշվով հաղթեց Մոսկվայի «Նաշե Նասլեդիե» ակումբին:
Այժմ «Սիբիր»-ն 8 միավորով Բելորեչենսկի «Ունիվերսիտետ»-ի հետ գլխավորում է աղյուսակը:
Այսօր հինգերորդ տուրում «Սիբիր»-ը և «Ունիվերսիտետ»-ը հանդիպելու են միմյանց հետ: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: