Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Լիլ քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո 5,5 միավորով 144 մասնակիցների մեջ բաժանում է 2-9-րդ տեղերը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ղարամյանը միայն կես միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Ադրիան Դեմուտից (Ֆրանսիա):