Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար խաղացող Լևոն Արոնյանը 2780,1 գործակցով 8–րդ տեղն է զբաղեցնում ՖԻԴԵ–ի ընթացիկ վարկանիշում, հայտնում է armchess.am–ը։
Լավագույն հարյուրյակը նախկինի պես գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը (2876.0)։ Առաջին տասնյակում ներառվել են նաև իտալացի Ֆաբիո Կարուանան (2805.2), հնդիկ Վիշվանաթան Անանդը (2804.0), բուլղարացի Վեսելին Տոպալովը (2798.0), ԱՄՆ–ն ներկայացնող Հիկարու Նակամուրան (2797.6), նրանց հաջորդում են ռուս Ալեքսանդր Գրիշչուկը (2783.2) և Վլադիմիր Կրամնիկը (2782.8)։
Լավագույն տասնյակի 9–րդ հորիզոնականում է ամերիկացի Ուեսլի Սոն (2778.0), իսկ 10–րդ հորիզոնականում է հոլանդացի Անիշ Գիրին (2770.5)։