Սպորտ 

Սամվել Սեւյանը Չիկագոյի օփենում գլխավորում է աղյուսակը

Գրոսմայստեր Սամվել Սեւյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ մի քանի այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Այսօր կկայանան վերջին տուրի պարտիաները։

 

Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ավարտված Ամերիկա աշխարհամասի առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 153 մասնակիցների մեջ գրավեց 27-րդ տեղը:

 

 

8,5 միավորով չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Սանդրո Մարեկոն (Արգենտինա):

 

Մրցաշարի չորս հաղթողները իրավունք են ստանում մասնակցելու Աշխարհի գավաթի խաղարկությանը, որն անցկացվելու է 2015 թ. սեպտեմբերին Բաքվում:

 

Նույն շարքից