Գրոսմայստեր Սամվել Սեւյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում ավարտված մրցաշարում չկրեց ոչ մի պարտություն եւ, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, 113 մասնակիցների մեջ գրավեց 2-ից 9-րդ տեղերը։ Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը։
Նա նույնքան միավոր վաստակեց Կամսկու, Նարոդիցկու (ԱՄՆ), Նիժնիկի (Ուկրաինա), Ազարովի (Բելառուս), Վ. Գեորգիեւի (Մակեդոնիա), Դոբրովի (Ռուսաստան) եւ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոսենի (ԱՄՆ) հետ: Սեւյանը միայն կես միավորով հետ մնաց հաղթողից` միջազգային վարպետ Ջեֆրի Քսիոնից (ԱՄՆ):