Սպորտ 

Ռոբերտ Հովհաննիսյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Կազանի մրցաշարում

Հայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Կազանի միջազգային մրցաշարում:

 

Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել՝ այս անգամ հաղթելով Արտյոմ Տիմոֆեևին: Դավիթ Շահինյանը պարտվել է Ալեքսանդր Շիմանովին, իսկ Զավեն Անդրիասյանը հաղթել է Յանդեմիրովին:

 

«Արմենպրես»­ի հաղորդմամբ, Ռուսաստանի Կազան քաղաքում ընթացող Նեժմետդինովի 37­րդ հուշամրցաշարին մասնակցում են 20 շախմատիստ:

 


Այն մեկնարկել է մայիսի 31­-ին և կեզրափակվի հունիսի 6-­ին:

Նույն շարքից