ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում է, որ միջոցներ են ձեռնարկում պարզելու համար Թբիլիսիում հայ մարզիկների վրա ադրբեջանցիների հարձակման վերաբերյալ կատարվածը։
«Համացանցում տարածված տեղեկատվությունը՝ Թբիլիսիում հայ մարզիկների վրա
գազազած ադրբեջանցիների ամբոխի հարձակման վերաբերյալ, հայտնում եմ, որ ՀՀ
սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ նախարար Գաբրիել
Ղազարյանի հանձնարարությամբ, փորձում է կապ հաստատել կարատեի
հավաքականի հետ ու պարզել կատարվածի մանրամասները, ինչպես նաև կազմակերպիչների և միջազգային ֆեդերացիայի հետ հարցը քննարկելուց, փաստերը պարզելուց հետո կլինեն համապատասխան գնահատականներ, կներկայացվի
հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղարը։
Անհրաժեշտության դեպքում կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ՝ ընդhուպ մինչև որակազրկում և արգելք մասնակցելու միջազգային մրցաշարերին, ինչպես դա եղավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում հնչած Հայաստանի պետական օրհներգի ընթացքում կքանստած ադրբեջանցի մարզիկի նկատմամբ:
Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ հայկական կողմի գնահատականն ու վերջնական հայտարարությունը կլինի միմիայն մեր պատվիրակության և վերոհիշյալ կազմակերպությունների հետ քննարկումն ավարտելուց հետո: