Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցում անցկացվել է լողի ՀՀ մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել են Երևանի, Գյումրու և Վանաձորի 120 լողորդներ:
Նախարար Գաբրիել Ղազարյանն անձամբ է պարգևատրել մրցումների վերջին օրը հանրապետական ռեկորդ սահմանած Վանիկ Բարսեղյանին (200 մ բրասում) և Արամ Կոստանյանին (200 մ թիկնալողում): Պարգևատրման արարողությունից հետո նախարարը «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի» կոչում է շնորհել Արթուր Բարսեղյանին:
Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը՝ ներկայացնելով արդյունքները: