Սպորտ 

Վարդան Մինասյանը վերադարձել է «Փյունիկ»

Օրերս տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հեռացել է ղազախական «Տոբոլից»:


Mediamax-ի հաղորդմամբ՝ հայ մասնագետը առաջարկներ ուներ 2 ակումբից, սակայն երեկ պարզ դարձավ, որ առայժմ Մինասյանը կարիերան շարունակելու է ոչ թե գլխավոր մարզչի պաշտոնում, այլ՝ ֆուտբոլային ադմինիստրացիայում ու ոչ թե արտասահմանում՝ այլ հայրենիքում:


Ինչպես տեղեկացնում է Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունը՝ ակումբի ղեկավարական կազմում տեղի է ունեցել փոփոխություն. ակումբի գործադիր տնօրեն է նշանակվել Վարդան Մինասյանը։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող Կարեն Հարությունյանն ընտրվել է «Փյունիկի» փոխնախագահ։


Այս ամենի մանրամասները ձեզ կտեղեկացնենք ավելի ուշ:


Նույն շարքից