Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը դարձյալ անդրադարձել է իր սկանդալային հարցազրույցին։
Ֆուտբոլիստը ևս մեկ անգամ նշել է, որ չի քննադատել ռուսական ակումբի ազգությամբ թուրք գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին: Նրա խոսքով՝ իր բառերը պարզապես խեղաթյուրվել էին:
Թուրքական Fanatik կայքը մեջբերում է նրա խոսքերը․ «Ոչինչ չունեմ Յակինի դեմ և հարգում եմ նրա որոշումը: Ես երջանիկ եմ «Սպարտակում»։