Սպորտ 

Սպարտակը տրանսֆերի կհանի Մովսիսյանին և Օզբիլիսին

Մոսկվայի «Սպարտակ»-ի հիմնական բաժնետեր ու տնօրենների խորհրդի անդամ Լեոնիդ Ֆեդունն ակումբի ղեկավարությանը հանձնարարել է տրանսֆերի հանել 25-ամյա կիսապաշտպան Արազ Օզբիլիսին ու 27-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանին, հաղորդում է  «Известия»-ն:


Ֆեդունը նման որոշում է կայացրել Արաս Օզբիլիսի՝ «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցի պատճառով:



Sport-express-ը հարցազրույց էր հրապարակել Արազ Օզբիլիսի հետ, որտեղ ֆուտբոլիստը նշում էր, որ թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինն իրեն մեկնարկային կազմում չի ընդգրկում այն պատճառով, որ ինքը հայ է, նա՝ թուրք: Բացի այդ, Արազը նշել էր, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, մարզիչն իրեն երկրորդ թիմ էր ուղարկել:



Ակումբը պատրաստ է դիտարկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքի կամ վարձակալության հետ կապված ցանկացած առաջարկ:



Երեկ Օզբիլիսը հանդես եկավ հայտարարությամբ: Ֆուտբոլիստը նշեց, որ իր խոսքերն աղավաղվել են: 

Նույն շարքից