Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում մրցել է «Հոֆենհայմի» հետ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր: 35-րդ րոպեին նրա փոխանցումից հետո Մատս Հյումելսը գրավել է դարպասը:
«Հոֆենհայմ» - «Բորուսիա» Դ.` 1:1
Գոլերը` Վոլանդ 33 – Հյումելս 35
«Բորուսիան» վաստակեց 40 միավոր և գտնվում է 8-րդ տեղում: «Հոֆենհայմը» 41 միավորով 7-րդն է: