Հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն իր ծննդյան 40-ամյակի կապակցությամբ գրանցվել է Instagram սոցկայքին` առաջինը տեղադրելով իր «սելֆին», գրում է segodnya.ua-ն։
«Բարի լույսի և ողջույն։ Հրաշալի է վերջապես լինել Instagram-ում։ Հաճույքով կկիսվեմ ձեր հետ իմ կյանքի հատուկ պահերով։ Բոլորին շնորհակալություն ծննդյան օրվա շնորհավորանքների համար»,- գրել է Բեքհեմը։
Նշվում է, որ մի քանի ժամում նրա հետևորդների թիվը գերազանցել է 1.5 մլն-ը։