Սպորտ 

Իտալացի մրցավարները կսպասարկեն Հայաստանի գավաթի եզրափակիչը

Իտալացի մրցավարների խումբը կսպասարկի ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, հաղորդում է ՀՖՖ կայքը։


Մայիսի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղում գավաթը կվիճարկեն Երեւանի «Փյունիկն» ու «Միկան»։



Մրցավարը կլինի Ջանլուկա Ռոկին։ Նրան կօգնեն Ռիկարդո դի Ֆիորեն և Անդրեա Մարցալոնին:

Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

Նույն շարքից