Սպորտ 

Գագիկ Դաղբաշյանը խաղերին չի մասնակցում վիզայի խնդիրների պատճառով

Հայաստանի հավաքականի թեկնածու և «Ռուժոմբերոկ» թիմի պաշտպան Գագիկ Դաղբաշյանը չի մասնակցել իր թիմի վերջին խաղերին:  Սլովակիայի Բարձրագույն խմբի ներկայացուցչի պաշտոնական կայքում Դաղբաշյանի խաղերին չմասնակցելու վերաբերյալ ոչ մի տեղեկություն նշված չէ: Նրա անունը բացակայում էր վնասվածք ստացած ֆուտբոլիստների թվում: Այդ կապակցությամբ armsport.am-ը կապնվեց 24-ամյա ֆուտբոլիստի հետ, ով հայտնեց իր չխաղալու պատճառը:


 

«Ապրիլի 15-ից գտնվում եմ Հայաստանում: Վիզայիս հետ կապված խնդիրներ են առաջացել, որոնք հուսով եմ առաջիկա օրերին վերջնական լուծում կստանան: Ակումբում տեղյակ էին այդ խնդիրների մասին, սակայն չէին ենթադրում, որ դա այդքան երկար ժամանակ կխլի:

 


Ներկայումս մարզավիճակ պահպանելու համար անհատական եմ մարզվում, որը մասամբ մշակված է «Ռուժեմբերոկի» մարզչական շտաբի կողմից: Միաժամանակ, մասնակցել եմ «Բանանցի» մի քանի մարզումների, ինչի հնարավորությունն ընձեռնելու համար շատ շնորհակալ եմ հարզատ թիմիս մարզիչներին»: 

Նույն շարքից