Սպորտ 

«Բորուսիա»-ն հաղթեց, Մխիթարյանը` 2 գոլային փոխանցման հեղինակ

 Գերմանիայի Բունդեսլիգայի 32-րդ տուրում ավարտվեցին 5 հանդիպումներ:  Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Հերտային»:

Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել  է ողջ հանդիպմանը և դարձել գրանցված երկու գոլերի համահեղինակը:

«Բորուսիա» - «Հերտա»` 2:0

Գոլերը` Սուբոտիչ 9, Դյուրմ 47:


Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակել է 43 միավոր եւ բարձրացել 7-րդ հորիզոնական: «Հերտան» 34 միավորով 13-րդն է:

Նույն շարքից