Սպորտ 

Գվարդիոլան կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամռանը կհեռանա գերմանական ակումբից։ Կատալոնացի մասնագետը կգլխավորի անգլիական «Մանչեսթեր Սիթին», հաղորդում է beinsports-ը։



Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը մասնագետի հետ անձնական պայմանագիր է կնքել: Պայմանագրի ստորագրումը նախատեսված է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ 44-ամյա մասնագետի տարեկան աշխատավարձը կլինի 22 միլիոն եվրո։



Գվարդիոլան «Բավարիան» գլխավորելու է 2013-ից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2016 թվականը։

Նույն շարքից