Դորտմունդի «Բորուսիան» Մյունխենի «Բավարիայի» մինչև 19 տարեկանների թիմում հանդես եկող Միխայել Էբերվայնի հետ պայմանագիր է ստորագրել:
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականի ամառը:
Էբերվայնը հանդես է գալու «Բորուսիայի» 2-րդ թիմում, որը գտնվում է Գերմանիայի 3-րդ դիվիզիոնում:
«Բավարիայի» մինչև 19 տարեկանների թիմում Էբերվայնն ընթացիկ մրցաշրջանում 13 գոլ է խփել: