Սպորտ 

Միլիոն անգամ ասել եմ, որ մնալու եմ «Բավարիայում». Գվարդիոլա

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բանակցություններ է վարել «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ, հայտնում է գերմանական «Bild»-ը:


Համաձայն այդ տեղեկությունների՝ երկու շաբաթ առաջ Չիկի Բեգիրիստայնը և Խոսեպ Գվարդիոլան քննարկել են անգլիական ակումբում իսպանացի մասնագետի հեռանկարները:


Ինքը՝ Գվարդիոլան, հերքել է այդ լուրերը. «Արդեն միլիոն անգամ ասել եմ, որ «Բավարիայի» հետ իմ պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թ.: Ես մնում եմ, և դա այն ամենն է, ինչ ուզում եմ ասել»:

Նույն շարքից