Սպորտ 

Անչելոտին որակազրկվել է երկու խաղով

Մադրիդի «Ռեալ»-ի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որակազրկվել է երկու խաղով, տեղեկացնում է Goal.com-ը:


Կարգապահական կոմիտեն որակազրկել է նրան Իսպանիայի առաջնության` «Ռեալ»-«Վալենսիա» հանդիպման ընթացքում Անչելոտիի կողմից վիրավորական արտահայտությունների և ժեստերի համար:



Իտալացի մասնագետը բաց կթողնի Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Էսպանյոլ»-ի և «Խետաֆե»-ի դեմ հանդիպումները:

Նույն շարքից