Սպորտ 

«Ռեալ» – «Յուվենտուս»` 1:1.«Բարսելոնա» – «Յուվենտուս»` Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց Թուրինի «Յուվենտուս»-ին:


 

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսում.  հյուրերի պաշտպան Ջորջո Կիելինին խախտեց կանոնները կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի նկատմամբ: Քրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոց նշանակետից չվրիպեց:


Պատասխան գնդակը խփվեց երկրորդ խաղակեսում: Գլխի ուժեղ հարվածով գոլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան: Եզրափակիչ փուլում «Յուվենտուս»-ը կհանդիպի կատալոնական «Բարսելոնա»-ին:



Չեմպիոնների լիգայի 14/15 մրցաշրջանի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 6-ին, Բեռլինում:

«Ռեալ»-«Յուվենտուս»` 1:1
1:0 Ռոնալդու 11մ. (23՛), 1:1 Մորատա (57՛)

Նույն շարքից