Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան հերթական անգամ խոսել է Լիոնել Մեսսիի խաղի մասին:
«Մեսսին արդեն 300 գոլ է խփել, իսկ ես ամբողջ կարիերայում խփել եմ 200 գոլից քիչ ավելի, իմ գոլերը շատ ավելի գեղեցիկ էին: Ես ամենասկզբից ունեի ուրույն խաղաոճ և այդ հարցում գերազանցում եմ Մեսսիին: Կարծում եմ՝ նա միայն հիմա է գտնում իր խաղաոճը»,- Մարադոնայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: