Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական թվիթերյան էջը ներկայացրել է թիմի հավանական մեկնարկային կազմը Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում: Յուրգեն Կլոպի թիմը կհյուրընկալվի երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգին» (65 միավոր):
«Բորուսիան» 43 միավորով 7-րդ տեղում է և հաղթանակի դեպքում, հնարավոր է՝ մտնի Եվրոպայի լիգայի գոտի: «Վոլֆսբուրգը» երկու միավոր է գերազանցում երրորդ տեղում ընթացող Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:
«Բորուսիա». Լանգերակ, Սուբոտիչ, Հումելս, Դուրմ, Շմելցեր, Կել, Գյունդոգան, Կամպլ, Մխիթարյան, Կագավա, Օբամեյանգ:
Մայիսի 16-ին կայանալիք «Վոլֆսբուրգ» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին: Գերմանիայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր: